Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ անձնական զրույցի մասին։
«Կարծում եմ, որ մեկ այլ հատկանիշ, որը Կրիշտիանուին դարձնում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, դա նրա գերագույն հավատն է իր հանդեպ, որը նա ինձ այսպես բացատրեց. «Եթե չես կարծում, որ լավագույնն ես քո աշխատանքում, ուրեմն սխալ ես մտածում»։
Թուրինում նրա հետ մեր ընթրիքի վերջում ես Կրիշտիանուին հարցրի, թե ինչ կցանկանար գրել իր շիրմաքարի վրա:
Նա ժպտաց և պատասխանեց. «Թիվ 1.․․ Ոչ թե թիվ 7, այլ թիվ 1»:
Տոտենհեմի դեմ խաղից հետո ես գրեցի նրան՝ խնդրելով մեկ բառով բացատրել, թե ինչու է նա լավագույն խաղացողը։ «Ինձ երեք բառ է պետք», — պատասխանեց նա: «Ես ավելի քան յուրահատուկ եմ, ես միակն եմ» (The Only One): Այնուհետև նա երկու էմոջի է ուղարկել: Ես գրեթե լսում էի, թե ինչպես է նա քրքջում և աչքով անում իմ հեռախոսից։ Բայց նա ճիշտ է: Ինչպես տեսանք, Կրիշտիանու Ռոնալդուն երբևէ ֆուտբոլ խաղացած լավագույն ֆուտբոլիստն է»,- մեջբերում է Մորգանի խոսքերը Sport24-ը: