Եվրոպա Լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Բետիսին»։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Ֆիլիպ Կոստիչը և Դաիչի Կամադան։ Ռաֆաել Բորրեն իր հերթին վրիպեց 11-մետրանոց նշակետից։
Անդալուսցիների միակ գոլը խփեց Նաբիլ Ֆեկիրը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին։