Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, որը Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի Գավաթի խաղարկության երկրորդ փուլում բրոնզե մեդալ նվաճեց նժույգթափերում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է զգացողությունների մասին.
«Իմ առջև դրված առաջադրանքները կատարել եմ: Ուրախ եմ մեդալիս համար: Ինձ համար առաջնային կարևոր է այն, որ կարողանամ վարժությունս կատարել այնպես, ինչպես ինձնից սպասում են մարզիչներս:
Ուրախ եմ թե՛ իմ մեդալի համար, թե՛ մեր մյուս տղաների համար, ովքեր աստիճանաբար ավելի լավ մեդալներ են նվաճում թիմի համար»,- ասել է Հարություն Մերդինյանը: