«Ուրարտու» ՖԱ աղջիկների թիմն անցկացրել է իր հերթական մարզումը: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքն ու հավելում, որ մարզիչ Քնարիկ Գրիգորյանի հետ զրույցում պարզ է դարձել, որ աղջիկների թիմում այս պահին մարզվում է 21 ֆուտբոլիստ, որոնք մասնակցում են Բ խմբի առաջնությանն, ինչպես նաև Գավաթի խաղարկությանը:
Աղջիկները՝ մարզիչներ Քնարիկ Գրիգորյանի, Վահե Հարությունյանի և Գայանե Ավագյանի գլխավորությամբ անցկացնում են շաբաթական 4 մարզում:
Որպես հիշեցում՝ երևանյան ակումբը նշում է, որ աղջիկների թիմում ընդունելությունը շարունակվում է, որի հետ կապված մանրամասներ ճշտելու նպատակով ցանկացողները կարող են զանգահարել 060 445712 կամ 095 797989 հեռախոսահամարներով:


