Այսօր սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականին ընդունել է Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեսպանը շնորհավորել և նորանոր հաղթանակներ է մաղթել մարմնամարզիկներին:
Հիշեցնենք, որ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 14,700 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր՝ 14,500 միավորով:
Հարություն Մերդինյանն էլ բրոնզե մեդալակիր էր դարձել նժույգթափերում: Ոսկե մեդալ էր նվաճել նաև Արթուր Դավթյանը։ Նա հաղթող էր ճանաչվել հենացատկի եզրափակչում։