Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ դարձավ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում: Դա իր թիմին չփրկեց պարտությունից. Բրեմենում կայացած խաղը ավարտվեց 3:2 հաշվով ՝ հօգուտ տանտերերի:
Erling Haaland 🔥 pic.twitter.com/N6JsmI9VOn
— DMC Football (@DMCFootball1) February 5, 2020
Հոլանդի համար սա դորտմունդյան ակումբի կազմում չորս խաղում խփած ութերորդ գոլն է: Նա դարձավ պատմության մեջ առաջին խաղացողը, ով Բունդեսլիգայի ակումբի կազմում անցկացրած իր առաջին 4 խաղում 8 գոլի հեղինակ է դարձել: Բացի այդ, 19-ամյա նորվեգացին իր բոլոր դեբյուտային խաղերում գոլ է խփել տարբեր մրցաշարերում ՝ Չեմպիոնների լիգա («Զալցբուրգի» կազմում), Բունդեսլիգա և Գերմանիայի գավաթ: