«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության առաջնորդ Մակսիմ Սուրայկինը կոչ է արել շուտափույթ որոշում ընդունել՝ համաձայն որի Ռուսաստանի բոլոր սպորտային թիմերը պիտի խզեն պայմանագրերն արտասահմանցի խաղացողների հետ, իսկ Դաշնային միգրացիոն ծառայությունը՝ արտաքսի երկրից բոլոր լեգիոներիներին։
«Առաջարկով դիմում եմ սպորտի նախարարին, որ արևմուտքի սանկցիաներին ի պատասխանն որոշում կայացնի արտասահմանցի խաղացողների ծառայություններից ամբողջությամբ հրաժարվելու մասին, և հետագայում զարգացնի սպորտը բացառապես ռուսների ուժերով։ Իսկ բոլոր արտասահմանցի մարզիկներին ուղարկել Ռուսաստանից․ որքան արագ, այնքան լավ»,- Սուրայկինի խոսքերն է փոխանցում Sport24-ը։