«Ուրարտուի» նորեկ Թայմուրազ Տոբոևն առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը.
«Ուրարտուի» մասին.
«Հայաստանի առաջնությունում հայտնվեցի 2015-ին: Այն ժամանակ ակումբը դեռ «Բանանց» էր կոչվում: Այստեղ իդեալական պայմաններ են, որպեսզի ֆուտբոլիստն աճի ու իրեն ամբողջությամբ նվիրի ֆուտբոլին: Դրա համար տպավորություններս շատ դրական են. ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ» :
Թիմի մասին.
««Ուրարտուին» հիշում եմ դեռ մրցաշրջանի առաջին մասի ելույթներով: Թիմը լավն էր, բայց մեկնարկն այդքան էլ հաջող չէր: Տղաներից շատերին ճանաչում եմ, ոմանք էլ իմ մոտ ընկերներն են, նրանցից էլ հետաքրքրվեցի այս թիմի մասին։ Այստեղ մթնոլորտը շատ դրական է, ինձ ամեն ինչ դուր է գալիս, դրանում որևէ կասկած չկա»:
Գլխավոր մարզչի մասին.
«Ալեքսանդր Գրիգորյանի հետ ես աշխատել եմ Մոսկվայի «Արարատում»: Նրա հետ ինձ շատ հարմար էր աշխատել, նա արդյունավետ աշխատելաոճ ունի: Կարող եմ ասել, որ նման մարզչի հետ կարելի է առաջ գնալ ու հասնել դրական արդյունքների» :
Ի՞նչ սպասեն երկրպագուները.
«Այն, որ կնվիրվեմ 100 տոկոսով. այդ մասին անմիաստ է խոսել: Ես, իհարկե, պետք է աշխատեմ, ուրախացնեմ երկրպագուներին իմ ամեն խաղով: Աստված ինչպես կամենա, այդպես էլ կլինի: Ինչպես ասում են՝ «Քիչ խոսք, շատ աշխատանք». ես հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի» :