«Կրասնոդարն» ու գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն համաձայնության են եկել երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նրա հետ միասին թիմը լքում են նրա օգնականներ Էդմունդ Ռիմերը, Քրիս Դոմոգալլան և Քրիստոֆեր Ջոնը։
Կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսեյ Անտոնյուկը։
Ֆարկեն «Կրասնոդարը» գլխավորել է 2022 թվականի հունվարին։ Գերմանացի մասնագետի օրոք թիմը ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել։ Ֆարկեի գլխավորությամբ անցկացրած 7 ընկերական խաղերում թիմը տարել է 4 հաղթանակ։