Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի առաջնությանը ներկա գտնվելու նպատակով Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը աշխատանքային հնդիպում ունեցավ Քաթարի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդ Ալ Հիթմիի հետ:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզաձևերի զարգացմանը ուղղված մի շարք հարցեր և ձեռք բերվեց պայմանավորվածություն ստորագրել համագործակցության հուշագիր:
շ