Ռուս մրցավարները նշանակումներ չեն ստանա եվրագավաթների և ազգային հավաքականների հանդիպումների համար՝ արտասահման մեկնելու դժվարությունների պատճառով։
«Կասեցումը, որը հայտարարվել է երկուշաբթի օրը, վերաբերում է ռուսական թիմերին և ակումբներին, բայց ոչ խաղերի պաշտոնյաներին։
Բայց հաշվի առնելով ներկայիս հանգամանքները և արտերկիր մեկնող ռուսների հետ կապված դժվարությունները, Ռուսաստանից հանդիպումների պատասխանատուները ներկայումս չեն նշանակվի ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի խաղերին», — ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ռուսական բոլոր ակումբներին, ինչպես նաև ազգային հավաքականին ժամանակավորապես արգելվում է մասնակցել այդ կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։