Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին բացատրել է, թե ինչու չի հասել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մակարդակին։
Իտալացին խոստովանում է, որ այնքան էլ լուրջ չի վերաբերվել կարիերայի զարգացմանը։ Հարձակվողը կարծում է, որ սկզբնական պոտենցիալով չէր զիջում ոչ ոքի։
«Ես բաց թողեցի մի քանի մեծ հնարավորություններ։ Ես հաստատ նույն որակներն ունեմ, ինչ Մեսսին ու Ռոնալդուն։ Պարզապես բաց թողեցի մի քանի հնարավորություն: Այդպես լինում է։
Իհարկե, չեմ կարող ասել, որ ես այնքան լավն եմ, որքան Մեսսին ու Ռոնալդուն։ Միևնույն ժամանակ, ես նախանձելու ոչինչ չունեմ, եթե խոսենք զուտ ֆուտբոլային որակների մասին»,- մեջբերում է Մարիոյին Daily Star-ը։