Բրազիլացի նախկին հարձակվող Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից՝ վարակը բուժելուց հետո, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացու վիճակը գնահատվում է կայուն լավ, նա ամբողջովին ապաքինվել է: Աշխարհի եռակի չեմպիոնը հաստ աղիքի քաղցկեղի բուժումը կշարունակի ստանալ տանը:
Ավելի վաղ Պելեն ուռուցքի հեռացման վիրահատության էր ենթարկվել: Վիրահատությունից կարճ ժամանակ անց նա տեղափոխվեց սովորական հիվանդասենյակ և հայտարարեց, որ իրեն լավ է զգում: Պելեն շնորհակալություն հայտնեց աջակցության համար և նշեց՝ «մտադիր է խաղալ կյանքի 90 րոպեն և լրացուցիչ ժամանակը»:
Վերջին տարիներին Պելեն մի շարք լուրջ հիվանդությունների դեմ է պայքարում: