Կամերունի նախկին ֆուտբոլիստ Ռիգոբերտ Սոնգը գլխավորել է ազգային հավաքականը:
45-ամյա նախկին ֆուտբոլիստը փոխարինել է պորտուգալացի մասնագետ Տոնի Կոնսեյսաոյին։
Մարզչական շտաբի փոփոխությունը տեղի է ունեցել Կամերունի նախագահ Պոլ Բիյայի անմիջական հրահանգով։
Կամերունի հավաքականը փլեյ-օֆֆում կհանդիպի Ալժիրի ընտրանու հետ՝ ԱԱ-2022-ի հիմնական փուլ դուրս գալու համար։