«Վերոնայի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն կարող է տեղափոխվել «Ատլետիկո», հայտնում է Fichajes-ը:
Մադրիդյան ակումբը պատրաստվում է արգենտինացու հետ պայմանագիր կնքել առաջիկա ամառ: Սա «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի անձնական խնդրանքն է, ով հարձակվողի հայրն է։
«Ատլետիկոյում» Ջովանին պատրաստվում է փոխարինել Լուիս Սուարեսին, ով ամռանը կարող է հեռանալ ակումբից: Սիմեոնեի իրավունքները պատկանում են «Կալյարիին», ուստի «Վերոնան» պատրաստվում է հարձակվողին գնել 10 միլիոն եվրոյով՝ 25 միլիոն եվրոյով «Ատլետիկոյին» վաճառելու համար։
Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: