Մոսկվայի «Սպարտակը» դիմել է իր նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյին, որը հիմա գլխավորում է «ՌԲ Լայպցիգը»: Հիշեցնենք՝ մոսկովյան թիմը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում պետք է մրցեր գերմանական թիմի հետ, սակայն ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն որոշել են ռուսական ակումբներին հեռացնել միջազգային խոշոր մրցաշարերից.
«Մենք ցանկանում ենք հաջողություն մաղթել մեր նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյին Եվրոպա լիգայում:
Մենք հույս ունենք, որ մեր ճանապարհները մի օր նորից կխաչվեն, բայց արդեն ավելի խաղաղ պայմաններում»,- ասվում է «Սպարտակի» մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: