Դերասան և «Զենիթի» երկրպագու Միխայիլ Բոյարսկին РБ Спорт-ին տված հարցազրույցում խոսել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի որոշման մասին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կոնֆլիկտի պատճառով ռուսական թիմերին հեռացնելու այս ասոցիացիաների հովանու ներքո անցկացվող մրցաշարերից:
«Լո՞ւրջ: ՈւԵՖԱ-ն մեզ ամեն տեղից հեռացրե՞ց.․․ Աստված իմ, ինչ մղձավանջ է: Երկրպագուները լացում են.․․
Աստված տա, որ պատերազմ չլինի, իսկ մնացած ամեն ինչ մենք կհաղթահարենք։ Իսկ «Զենիթը» հաղթեց «Ռուբինին», չգիտե՞ս»։
— «Զենիթը» հաղթեց 3:2 հաշվով:
«Չէի էլ կասկածում, թո՛ղ։ Եկեք շնորհավորեմ նրանց»,-ասել է Բոյարսկին։