Կրիշտիանու Ռոնալդուն Նյու Յորքի շքեղ թաղամասում բնակարան է գնել 2015 թվականին` Trump Tower-ում։
Սկզբում ֆուտբոլիստը վաճառքի է հանել մոտ 16 միլիոն դոլար արժողությամբ բնակարանը 9 միլիոն դոլարով։ Սակայն Կրիշտիանուն մեծ դժվարությամբ, երկար ժամանակ անց, ընդամենը 6 միլիոնով է գնորդ գտել։ Նախնական ներդրումից վնասը կազմել է 10 մլն եվրո, հայտնում է Techiai-ին։
Ընդհանրապես, Ռոնալդուն հաճախ է խնդիրներ ունենում անշարժ գույքի հետ։
Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն ոչխարների պատճառով ստիպված է եղել տեղափոխվել մեկ այլ տուն։ Փաստն այն է, որ կենդանիներն ամեն առավոտ արթնացրել են Կրիշտիանուին և նրա ամբողջ ընտանիքին: Արոտավայրերի և անտառների մոտ տեղակայված 6 միլիոն եվրո արժողությամբ բնակարանը դուր չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին։ Խաղացողի ամբողջ ընտանիքը տեղափոխվել է 3 միլիոն եվրո արժողությամբ մեկ այլ տուն:
Իսկ հետո Ռոնալդուն Լիսաբոնի քաղաքային խորհրդի հրամանով ապամոնտաժել է իր պենտհաուսի տանիքի հավելյալ շինությունը: Եվ դա ևս վերջին խնդիրը չէ՝ կապված անշարժ գույքի հետ։
Ռոնալդուն Պորտուգալիայում գտնվող իր առանձնատան մոտ առանց թույլտվության թենիսի կորտ և ևս մեկ շինություն է կառուցել։ Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստը ստիպված կլինի քանդել ապօրինի շինությունները մինչև 2022 թվականի մարտը։ Տերաշ դի Բորու գյուղի գյուղապետը, որտեղ գտնվում է 36-ամյա հարձակվողի տունը, ասել է, որ սկզբնական նախագծում թենիսի կորտ և այլ շինություն չի եղել, ուստի իշխանությունները հավանություն էին տվել տան նախագծին։