Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպյեն ազդրի վերին հատվածի վիրահատության է ենթարկվել: Այն բարեհաջող է անցել, հայտնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ անգլիացին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Լիվերպուլի» հետ առաջին հանդիպումը: Խաղը կայանալու է փետրվարի 18-ին:
Տրիպյեն վնասվածք էր ստացել հունվարի 12-ին Իսպանիայի Սուպերգավաթի խաղում: