Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարծում է, որ «Ռեալը» արժանի է Լա լիգայի չեմպիոն դառնալուն, տեղեկացնում է Marca-ն:
«Եթե նրանք չեմպիոն դառնան, միայն կշնորհավորեմ նրանց: Դժվար է հաղթել Լա լիգան, եթե արժանի չես դրան:
«Ռեալի» օգտին շատ տասնմեկ մետրանոցներ ե՞ն նշանակվում. դա նրանց ագրեսիվ խաղաոճի հետևանք է:
Մենք էլ ցանկանում ենք երրորդ հորիզոնականը գրավել: Դա նույնը չէ, ինձ հայտնվել չորրորդ դիրքում:
Չեմպիոնների լիգայի անմիջական ուղեգիր նվաճելը շատ կարևոր է»,- ասել է Սաուլը:
Հիշեցնենք ՝ առաջնության ավարտից երկու տուր առաջ, «Ռեալը» 4 միավորով գերազանցում է «Բարսելոնային»: