«Չելսին» ցանկանում է գնել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսին: Այս մասին հայտնում է goal.com-ը:
Ի սկզբանե լոնդոնյան ակումբը չէր պլանավորում գնել ֆուտբոլիստին, սակայն իսպանացու վերջին ամիսների մարզավիճակը ստիպել է «կապտանռնագույններին» փոխել իրենց կարծիքը:
«Չելսին» պատրաստ է ակտիվացնել 30 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելու տարբերակը մրցաշրջանի ավարտից հետո:
Ընթացիկ մրցաշրջանում Սաուլը անցկացրել է 17 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում։