«Չելսիի» կիսապաշտպան Սաուլը խոսել է լոնդոնյան թիմի կազմում իր նորամուտի խաղի մասին :
«Ես չէի սպասում նման դեբյուտի: Ես շատ գոհ եմ իմ առաջին խաղից և թիմի հետ հաղթանակից: Անհավատալի է տեսնել «Սթեմֆորդ Բրիջը» երկրպագուներով », — գրել է Սաուլը Twitter-ում:
26-ամյա ֆուտբոլիստին «Չելսին» վարձակալել «Ատլետիկոյից»: Նախորդ մրցաշրջանում նա մադրիդյան թիմի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: