Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպիեն կարերան կարող է շարունակել Մառախլապատ Ալբիոնում:
The Athletic-ի հաղորդմամբ, պաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Կարմիր սատանաները» Աարոն Վան-Բիսակային «մրցակից» են փնտրում: Տրիպյեն ցանկանում է վերադառնալ ԱՊԼ՝ չնայած «Ատլետիկոյի»՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկին: Տրիպյեն ժամանակին խաղացել է «Բարնլիի» ու «Տոտենհեմի» կազմում:
Գործող համաձայնագիրը սահմանված է մինչև 2022 թ. ամառ: