Ավարտվեց The Airthings Masters առցանց մրցաշարը, որն անցկացվում է Meltwater Champions Chess Tour-ի շրջանակում և այդ մրցաշարերից առաջինն է։
ԱՄՆ ներկայացուցիչ Լևոն Արոնյանը նախնական փուլում, որին մասնակցում էր 16 շախմատիստ, վաստակել է 21 միավոր և զբաղեցրել է 9-րդ տեղը։
Այսպիսով, նա չի կարողացել հաղթահարել նախնական փուլի արգելքը։
Նշենք, որ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր են ձեռք բերել 8 շախմատիստներ։