Ավարտվեց շախմատի Բեռլինի Գրան Պրին։ Եզրափակչում Լևոն Արոնյանը պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային։
Երզափակչի առաջին պարտիայում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով արդեն հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ։
Երկրորդ պարտիայում ևս գրանցվեց ոչ-ոքի։
Այսպիսով, հաղթողը որոշվեց արագ շախմատի լրացուցիչ խաղում, որում 2-0 հաշով հաղթեց Նակամուրան։
Նշենք, որ սա Գրան Պրիի առաջի փուլն էր։ Երկրորդ փուլը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում և կմեկնարկի փետրվարի 28-ին։