Երևանի «Փյունիկը» հոկտեմբերի 13-ին ընկերական խաղ է անցկացրել Մոսկվայի Դինամոյի հետ: Խաղը կայացել է Նովոգորսկի մարզաբազայում և ավարտվել է տանտերերի 2-0 հաշվով հաղթանակով:
«Դինամոյի» դարպասապահ Ալեքսանդր Շեպլյակովը խաղն անցկացրել է երևանյան թիմի կազմում: Դինամոյականները 23-ամյա դարպասապահին մեկ խաղով տրամադրել են Տարխանովի թիմին:
«Յուրային՝ օտարների մեջ», — «Ինստագրամի» իր էջում գրել է Շեպլյակովը՝ հրապարակելով լուսանկարներ խաղից:
Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկն» անցկացրած 10 խաղից հետո 13 միավորով 7-րդ հորիզոնականում է: 11-րդ տուրում՝ հոկտեմբերի 20-ին, «Փյունիկը» կընդունի «Ուրարտուին»: