«Բարսելոնան» մտադիր է թիմում պահել պաշտպան Նելսոն Սեմեդուին: Այս մասին հաղորդում է AS-ը:
Կատալոնացիները պատրաստ են երկարաձգել 25-ամյա պորտուգալացու հետ պայմանագիրը ավելի բարելավված պայմաններով: Կողմերի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Անցած ամռանը ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը «Բարսելոնային» հայտնել էր Սեմեդուին ձեռք բերելու՝ «Աթլետիկոյի» ցանկության մասին:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն:
Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ու Սեմեդուի հետ պայմանագրերի երկարաձգումը առաջնայնությամբ երկրորդն են կատալոնացիների համար Լիոնել Մեսսիի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո: