Երևանի 171-րդ հիմնական դպրոցն անվանակոչվել է հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ հայտնում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Երևանի ավագանին նման որոշում է կայացրել այսօրվա նիստի ժամանակ։ Հարցը քննարկվել է նաև դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններում և արժանացել հավանության»,- գրել է Հայրապետյանը: