Նախկին մարմնամարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նա կղեկավարի գեղարվեստական մարմնամարզության գծով։
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարի տեղական Կարեն Գիլոյանն ասել էր, որ հավանական է՝ հենց Նատալյա Ռոտենբերգին կվստահվի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի՝ գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնը։