Դերասան Ջեկի Չանը մասնակցել է Օլիմպիական կրակի փոխանցումավազքին՝ Չինական Մեծ պարսպի հատվածում, հայտնում է Reuters-ը։
«Ես արթնացա առավոտյան ժամը չորսին։ Սա իմ չորրորդ Օլիմպիական խաղերն են։ Ես շատ ուրախ եմ, և նաև մրսում էի»,- ասել է Չանը:
Բադալինգ պարսպի հատվածում (Պեկինից 70 կմ հեռավորության վրա) փոխանցավազքի ժամանակ օդի ջերմաստիճանը մինուս 11 աստիճան էր։
Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին։