Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը։
Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը 56-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 97-րդը:
ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 6-րդ և 48-րդ տեղերը։
Լավագույն հնգյակում ընդգրկվել են հետևյալ շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Ալիզեռա Ֆիրուջան, Դին Լիժենը, Ֆաբիաու Կարուանան, Յան Նեպոմնյաշչին։