ՀՀ բռնցքամարտի հավաքականը փետրվարի 2-ի լուսադեմին մեկնել է Ուկրաինայի Իվանո – Ֆրանկովսկ քաղաք: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այնտեղ մեր թիմը համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Չեխիայի, Լեհաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ընտրանիների հետ: Ավարտին մերոնք նաև ընկերական հանդիպումներ կանցկացնեն և փետրվարի 19-ին կվերադառնան Երևան:
Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի և նրա ղեկավարած մարզչական կազմի հետ հավաքի կմեկնեն Արթուր Հովհաննիսյանը / 52 կգ /, Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /, Արթուր Բազեյանը / 57 կգ /, Հովհաննես Բաչկովը /63 կգ /, Գուրգեն Մադոյանը / 69 կգ/ , Արմեն Մաշակալյանը /69 կգ /, Արման Դարչինյանը / 75 կգ /, Գոռ Ներսիսյանը / 81 կգ /, Նարեկ Մանասյանը /91 կգ / ու Գուրգեն Մադոյանը /+91 կգ /, ինչպես նաև մարզուհիներ Անուշ Գրիգորյանը / 51 կգ / և Անի Հովսեփյանը / 69 կգ /:
Մեհրաբյանը նշել է, որ նպատակը Տոկիոյում հուլիսի 24-ին մեկնարկելիք օլիմպիական խաղերում հնարավորիս շատ մասնակից ունենալն է:
Տղաները պետք է պայքարեն Լոնդոնում մարտի 14-24-ը ու Փարիզում մայիսի 13-24-ը անցկացվելիք միջազգային վարկանիշային մրցաշարերում հաջողության հասնելու և ուղեգրեր նվաճելու համար: