«Արմենիա-Գազպրոմ» մարզահամալիրում երեկ մեկնարկել է գեղարվեստական մարմնամարզության «Նատալյա Ռոտենբերգի» անունը կրող գավաթի խաղարկությունը։
Խաղարկության մասնակցում է 170 մարմնամարզուհի ինչպես Երևանից, այնպես էլ Գյումրիից, Կապանից և Քաջարանից։
Մրցաշարի կազմակերպիչն է նախկին մարմնամարզուհի, բալետի պարուհի, այժմ «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։
Մրցաշարի գլխավոր մրցավարն է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ գայանե Ներսիսյանը։