«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե երբ կակայանա հարսանիքն իր սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Այս մասին ֆուտբոլիստն ասել է Netflix-ի «Ես Ջորջինան եմ» վավերագրական ֆիլմում։
«Դա կարող է լինել մեկ տարուց, կամ գուցե վեց ամսից, կամ էլ՝ մեկ ամսից: Ես 1000 տոկոսով վստահ եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է Ռոնալդուն։
Ջորջինան և Ռոնալդուն հանդիպում են 2016 թվականից։ Զույգն ունի դուստր՝ Ալանա Մարտինը։
2021 թվականի վերջին նրանք հայտարարեցին, որ սպասում են երկվորյակների։ Ռոնալդուն ունի նաև երեք երեխա փոխնակ մայրերից՝ Կրիշտիանու կրտսերը, Եվան և Մատեոն։