Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում Դորտմունդ «Բորուսիան» հաղթեց Բեռլինի «Յունիոնին»: Խաղը, որն անցկացվեց «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, ավարտվեց 5։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
«Բորուսիայի» կազմում դուբլ ձևակերպեց թիմի նորվեգացի նորեկ Էրլինգ Հոլլանդը, ով առաջին անգամ խաղադաշտ մտավ մեկնարկային կազմում:
Առաջնության առաջին երեք հանդիպումներում Հոլանդը գրանցեց Բունդեսլիգայի ռեկորդ՝ խփելով յոթ գոլ: Նախկինում նա հեթ-տրիկ էր ձևակերպել «Աուգսբուրգի» հետ արտագնա խաղում (5:3) և երկու անգամ առանձնացել էր «Քյոլնի» հետ տնային խաղում (5:1):