Հայաստանի տղամարդկանց առաջնությունում 8 մրցախաղերից հետո մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է Մանուել Պետրոսյանը։
8-րդ տուրում հաղթանակ տարան Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, և Հովհաննես Գաբուզյանը:
Մրցաշարային աղյուսակում Պետրոսյանին մեկ միավորով զիջում է Շանթ Սարգսյանը, իր ակտիվում 5 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը։
Հիշեցնենք, որ երեկ Մարիամ Մկրտչյանը առաջին անգամ նվաճել է Հայաստանի կանանց առաջնության չեմպիոնի տիտղոսը։