Շախմատի Հայաստանի կանանց առաջնության ավարտին մնացել է 1 տուր:
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Մարիամ Մկրտչյանը: Նույնքան միավարով երկրորդ տեղում է Մարիա Գևորգյանը: Վաղը Մկրտչյանն ու Գևորգյանը կմրցեն միմյանց դեմ:
3-րդ տեղում ընթացող Սուսաննա Գաբոյանը ունի 5,5 միավոր և վերջին տուրում կմրցի Ասյա Եդիգարյանի հետ: