Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը, որն այս օրերին Իտալիայում մասնակցում է IceLab International մրցաշարին, բավականին հաջող ելույթ է ունեցել՝ կարճ ծրագրից հետո զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:
Կարճ ծրագրից հետո Դանիլյանցը 55,94 միավոր է վաստակել: Առաջատարն Իսրայելի ներկայացուցիչն է՝ 56,78 միավորով, իսկ երկրորդ հորիզոնականում իտալացի գեղասահորդն է՝ 55,99 միավորով:
Դանիլյանցն այսօր երեկոյան հանդես կգա IceLab International միջազգային մրցաշարի ազատ ծրագրում: