Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը:
Երեկ տեղի է ունեցել շրջանային մրցաշարի 4-րդ տուրը, որն անցել է շատ հետաքրքիր և լարված պայքարում. գրում է Հայաստանի շախմատի ակադեմիայի մամուլի քարտուղարությունը:
4-րդ տուրից հետո ՄԳ նորմայով մրցաշարը միանձնյա գլխավորել է Սերգեյ Լոբանովը, ով ներկա պահին ունի 3,5 միավոր, իսկ Մվ նորմայով մրցաշարի առաջատարը մեր հայրենակից Լևոն Բաբուջյանն է՝ կրկին 3,5 միավորով: