Սա ճանապարհ է դեպի մեծ բռնցքամարտ․ Մանրամասնում է նորաստեղծ ֆեդերացիայի նախագահը - Armsport.am
9.08.22
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • ԻՍՊԱՆԻԱ
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Լայպցիգի հարձակվողը կարող է տեղափոխվել Բավարիա

    Ռուսաստանն ու Ուզբեկստանը կարող են ընկերական խաղ անցկացնել

    Պարագվայում խաղի մեկնարկը հետաձգվել է խոտածածկին պառկած շան պատճառով

    ԱՊԼ-ի ամենաարդյունավետ թիմերը 2022 օրացուցային տարում

    ՄՅՈՒ-ն տրանսֆերային ևս մեկ նպատակ ունի

    Ռուդիկ Մկրտչյանը 100-րդ հանդիպումն է անցկացրել Բարձրագույն խմբի առաջնություններում

    Ինձ անվանեք միստր, կամ էլ՝ Ռինո․ Գատուզո

    Մեմֆիսը ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Յուվենտուսին

    Trending Tags

    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ուիլյամսը հայտնել է, որ շուտով կարող է ավարտել կարիերան

      Սերենա Ուիլյամսը հերթական ռեկորդն է գրանցել

      Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել կարիերայում

      Սան Խոսեի մրցաշար․ Գաուֆն ու Օսական կվիճարկեն 1/4 եզրափակչի ուղեգիրը

      Վաշինգտոնի մրցաշար․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Սան Խոսեի մրցաշար․ Ուիմբլդոնի չեմպիոնը պարտվել է առաջին փուլում

      ATP-ն հրապարակել է թարմացված վարկանիշային աղյուսակը

      Մրցաշարերում ամենաշատ գումար վաստակած թենիսիստների լավագույն տասնյակը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Մեր հավաքականների կազմերը

        Կարեն Գիլոյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մեդալակիր ըմբիշներին

        Ազատ ոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում

        Արսեն Ջուլֆալակյանը վարպետության դաս է անցկացրել Արարատի ըմբշամարտի ակումբում

        Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ռազմիկ Եփրեմյանը ևս նվաճեց բրոնզե մեդալ

        Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Արման Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

        Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ռազմիկ Եփրեմյանը պարտվեց կիսաեզրափակչում

        Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ռազմիկ Եփրեմյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • ՎՈԼԵՅԲՈԼ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո

          Հայ հրաձիգները երկու բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

          Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը

          Մեծ Բրիտանիայի քաղաքներից մեկը հավակնում է Օլիմպիական խաղերն ընդունելուն

          Հայաստանի ներկայացուցիչները Մյունխենում կմասնակցեն Եվրոպայի համալիր առաջնությանը

          Կարծում եմ վաղվա խաղում կկարողանանք կրկնել մեր հաջողությունը. Դեյան Ստանկովիչ

          Սերբիայում մեր լավագույն խաղը ցույց չտվեցինք. Յուրիչիչ

          Armenia Fund-ի ջանքերով Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին պրոֆեսիոնալ հեծանիվ է տրամադրվել

          Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

          Trending Tags

          • ՍՊՈՐՏ LIFE
          • ՄԵԴԻԱ
          Որոնման որդյունք՝ 0
          Տեսնել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • ԻՍՊԱՆԻԱ
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Լայպցիգի հարձակվողը կարող է տեղափոխվել Բավարիա

            Ռուսաստանն ու Ուզբեկստանը կարող են ընկերական խաղ անցկացնել

            Պարագվայում խաղի մեկնարկը հետաձգվել է խոտածածկին պառկած շան պատճառով

            ԱՊԼ-ի ամենաարդյունավետ թիմերը 2022 օրացուցային տարում

            ՄՅՈՒ-ն տրանսֆերային ևս մեկ նպատակ ունի

            Ռուդիկ Մկրտչյանը 100-րդ հանդիպումն է անցկացրել Բարձրագույն խմբի առաջնություններում

            Ինձ անվանեք միստր, կամ էլ՝ Ռինո․ Գատուզո

            Մեմֆիսը ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Յուվենտուսին

            Trending Tags

            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ուիլյամսը հայտնել է, որ շուտով կարող է ավարտել կարիերան

              Սերենա Ուիլյամսը հերթական ռեկորդն է գրանցել

              Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել կարիերայում

              Սան Խոսեի մրցաշար․ Գաուֆն ու Օսական կվիճարկեն 1/4 եզրափակչի ուղեգիրը

              Վաշինգտոնի մրցաշար․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Սան Խոսեի մրցաշար․ Ուիմբլդոնի չեմպիոնը պարտվել է առաջին փուլում

              ATP-ն հրապարակել է թարմացված վարկանիշային աղյուսակը

              Մրցաշարերում ամենաշատ գումար վաստակած թենիսիստների լավագույն տասնյակը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Մեր հավաքականների կազմերը

                Կարեն Գիլոյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մեդալակիր ըմբիշներին

                Ազատ ոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում

                Արսեն Ջուլֆալակյանը վարպետության դաս է անցկացրել Արարատի ըմբշամարտի ակումբում

                Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ռազմիկ Եփրեմյանը ևս նվաճեց բրոնզե մեդալ

                Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Արման Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

                Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ռազմիկ Եփրեմյանը պարտվեց կիսաեզրափակչում

                Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ռազմիկ Եփրեմյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • ՎՈԼԵՅԲՈԼ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո

                  Հայ հրաձիգները երկու բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

                  Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը

                  Մեծ Բրիտանիայի քաղաքներից մեկը հավակնում է Օլիմպիական խաղերն ընդունելուն

                  Հայաստանի ներկայացուցիչները Մյունխենում կմասնակցեն Եվրոպայի համալիր առաջնությանը

                  Կարծում եմ վաղվա խաղում կկարողանանք կրկնել մեր հաջողությունը. Դեյան Ստանկովիչ

                  Սերբիայում մեր լավագույն խաղը ցույց չտվեցինք. Յուրիչիչ

                  Armenia Fund-ի ջանքերով Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին պրոֆեսիոնալ հեծանիվ է տրամադրվել

                  Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

                  Trending Tags

                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  Որոնման որդյունք՝ 0
                  Տեսնել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԲՌՆՑՔԱՄԱՐՏ

                  Սա ճանապարհ է դեպի մեծ բռնցքամարտ․ Մանրամասնում է նորաստեղծ ֆեդերացիայի նախագահը

                  ԲՌՆՑՔԱՄԱՐՏ, Թոփ, ArmSport-ի ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
                  13.01.22 / 19:50
                  0

                  Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիան  Հայաստանում գործում է մեկ տարուց ավելի։ Ֆեդերացիայի նախագահը նախկին բռնցքամարտիկ Գառնիկ Հարությունյանն է, փոխնախագահը՝  նախկին բռնցքամարտիկ, վերջին տարիներին մարզչական գործունեություն ծավալող Արթուր Կրիկյանը։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքական թիմն այս օրերին հավաք է անցկացնում Ծաղկաձորում։ ArmSport–ի հետ զրույցում Հարությունյանն ու Կրիկյանը խոսել են ֆեդերացիայի հիմնադրման, գործունեության, հավաքական թիմի հավաքի, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին։

                  «Ֆեդերացիայի հիմնադրման նպատակն է աջակցել ու զարգացնել սպորտը Հայաստանում, ինչպես նաև աջակցել արտերկրում գտնվող մեր հայ մարզիկներին, որպեսզի կարողանան հանդես գալ եռագույնի ներքո, հնչեցնել մեր հիմնը, ուժեղացնել մեր երկիրը սպորտային առումով, որովհետև մենք ոլորտի մարդիկ ենք ու տեսնում ենք, որ ինչ-որ տեղ կաղում է մարզաձևը։

                  Պետք է զարգացնենք ոլորտը, ունենք մեծ պոտենցիալ, լավ մարզիկներ, որոնք արտերկրում են հանդես գալիս, քանի որ թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես, ուրիշ երկրներում լավ են վերաբերվում մարզիկներին, հատկապես՝ բռնցքամարտիկներին։ Այդ պատճառով ամբողջ աշխարհում ավելի շատ հայ բռնցքամարտիկ կա, քան հենց Հայաստանում: Ցավալի է, բայց դա փաստ է: Այդ պատճառով մենք որոշել ենք զարկ տալ պրոֆեսիոնալ բռնցքամարտին: Մեզ ճանաչում են ամբողջ աշխարհում, մեզ հետ պայմանագիր են կնքում կամ համագործակցում համաշխարհային կազմակերպությունները, որոնք իրենք են որոշում չեմպիոնական թե՛ գոտիները, թե՛ մենամարտերը։

                  Գնալով ավելի  կբարելավենք մեր դիրքերը համաշխարհային ասպարեզում: Նրանք բոլորը համագործակցում են մեզ հետ, տեսել են մեր ուժն ու պոտենցիալն ու հավանում են մեր մոտեցումը սպորտին, թե՛ բարոյական և թե՛ սպորտային առումով: Այս ամենի նպատակը ո՛չ թե բարելավել մեր անձնական կարիքները, շահերը, այլ՝ աճեցնել ու զարգացնել մարզաձևը երկրում,  որպեսզի մարզիկները բարելավեն իրենց բարոյական, ֆիզիկական և ցանկացած տեսակի շահերը։ Այդ մարզիկները մանկուց սպորտի մեջ են եղել, նպատակ ունենալով ինչ-որ բանի հասնել՝ ծախսում են իրենց ժամանակը, էներգիան, չեն հասնում ոչնչի և հիասթափված գնում են։ Մենք  փորձում ենք հակառակն անել: Եթե մարդը տրամադրվել է և ամեն ինչ ներդրել է այդ գործում, որպեսզի ստանա  արդյունք, ուրեմն մենք կօգնենք նրան: Փորձում ենք օգնել բացառապես բոլորին:

                  Օգնել, աջակցել՝ բառի ամենաբուն իմաստով, և ոչ թե խանգարել կամ ինչ-որ մեկին շարքից հանել, կամ նմանատիպ  բաներ: Մենք աջակցելու ենք բոլորին՝ անկախ նրանից, թե ինչքանով մեզ կօգնեն կամ կխանգարեն, անկախ նրանից թե ինչքանով կփորձեն այլ տպավորություններ ստեղծել մարդկանց մոտ: Մենք բարի գործ ենք անում, ունենք լավ նպատակներ և կհասնենք դրանց»,–ներկայացնելով ֆեդերցիայի հիմնադրման գաղափարը՝ ասում է նախագահ Գառնիկ Հարությունյանը:

                  Նրա խոսքով, հավաքական թիմը ստեղծվել է  եղած մարզիկներից, լավագույն բռնցքամարտիկներից, իսկ հետո շեշտը կդնեն նաև նոր բռնցքամարտիկներ պատրաստելու վրա:

                  «Քանի որ մարզաձևը պրոֆեսիոնալ է, ու այնտեղ ներկայացվում են ուժեղագույնները, մենք ներկայացնում ենք մեծահասականերին, ովքեր ինչ-որ հաջողություններ են ունեցել  կամ ունեն մեծ պոտենցիալ: Դրանից հետո մենք կպատրաստենք ուժեղ բռնցքամարտիկներ, քանի որ չի կարելի հիմնվել միայն ամենալավերի վրա, ովքեր արդեն գործող մարզիկ են: Մենք պետք է զրոյից ստեղծենք, գտնենք տաղանդը, պոտենցիալը: Մեր մարզիկներին մենք ներկայացրել ենք միջազգային մրցասպարեզում, որոնք կարողացել են լավագունս դրսևորել իրենց: Բնագավառը ինքնին փոխկապակցված է՝ թե՛ մարզիչների, թե՛ մարզիկների և թե՛ կազմակերպիչների առումով: Ամեն մեկը պետք է իր գործը ճիշտ անի»,–նշում է Հարությունյանը։

                  Նախորդ տարի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականը մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի՝ թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ։

                  «Մասնակցել ենք բազմաթիվ մրցաշարերի, որտեղ հասել ենք մեծ հաջողությունների: Սիրողական մրցաշարերում բավականաչափ մեդալներ ենք բերել, և դա երկրի համար է և ոչ թե մեր անձնականի:  Նույնը պրոֆեսիոնալ բռնցքամարտում կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ստեղծել համաշխարհային կազմակերպությունների հետ՝ հատկապես WBC-ի, որը մեզ հրավիրել է Մեքսիկա, որտեղ գտնվում են աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկները: Բայց մեր բռնցքամարտիկները կարողացել են ապացուցել, որ մեքսիկացիներն այդքան ուժեղ չեն, որքան խոսում են նրանց մասին, քանի որ մեր մասին չգիտեին: Այնտեղ հասկացան, որ մենք այն ուժեղագույններից ենք, որ կարող ենք զարմացնել ամբողջ աշխարհին»,–նկատում է նորաստեղծ ֆեդերացիայի նախագահը:

                  Գառնիկ Հարությունյանն անդրադարձավ նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համագործակցությանը․

                  «Մենք անում ենք ամեն ինչ միայնակ: Մենք փորձել ենք համագործակցել բոլոր այն կազմակերպությունների հետ, ովքեր մեր պատկերացմամբ պետք է շահագրգռված լինեին մարզաձևը զարգացնելու հարցում, ովքեր ներկայացնում են մարզաձևը կամ սպորտը Հայաստանում: Հանդիպել ենք խոչընդոտների, մարդիկ կամ կազմակերպությունները չեն փորձել մեզ հետ համագործակցել, ամեն ինչ արել ենք մեր ուժերով, ու մեր ուժերով ենք հաղթահարել բոլոր խոչընդոտները ու հասել նրան, ինչ որ ունենք այսօր: Սա բռնցքամարտիկների համար միակ ճանապարհն է մեծ հաջողությունների հասնելու համար պրոֆեսիոնալ բռնցքամարտում, և մենք կօգնենք բոլորին՝ անկախ նրանից, թե ում հետ են աշխատել կամ աշխատում: Մեզ պետք չէ այդ հաղթանակները վերագրել մեզ, մենք օգնում ենք անշահախնդիր: Եթե կփորձեն խանգարել, ասեմ, որ իրենց մոտ չի ստացվի: Ավելի լավ է համագործակցեն, որովհետև մենք հենց իրենց ենք օգնում»։

                  Փոխնախագահ Արթուր Կրիկյանի խոսքով, համագործակցության համար բազմիցս են առաջարկ արել ՀԲՖ–ին, բայց մերժում են ստացել։

                  «Մեր գործունեությունն ի օգուտ է սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտի: Մեր առաջարկը եղել է, որ օգնենք և շատ մրցաշարերի տանենք բռնցքամարտիկներին: Մենք կապ ունենք բոլոր երկրների ֆեդերացիաների հետ։ Այսօր պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտերը քույր ու եղբայներ են, դրա համար աշխատում ենք երկու ուղղություններով: Այսօր թույլատրվում է միաժամանակ մենամարտեր անցկացնել պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտում: Ամեն դեպքում, չենք բողոքում ոչ մեկից, կանգնած ենք բռնցքամարտի կողքին:»,–ասում է Կրիկյանը:

                  Կրիկյանից տեղեկանում ենք, որ  WBC-ի նախագահի հրավերով եղել են Մեքսիկայում, մասնակցել միջազգային կոնֆերանսի, որտեղ գտնվել են WBC–ն ներկայացնող աշխարհի բոլոր պրոմոութերական ընկերությունները։ Ֆեդերացիան նաև պայմանագիր ունի Golden Boy համաշխարհային պրոմոութերական ընկերության հետ։ 

                  Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ ֆեդերացիայի նախագահն նշում է․

                  «Հիմա ուսումնամարզական հավաքներ ենք անցկացնում՝ առաջնահերթ մարզավիճակը բարելավելու և Հայաստանի առաջնությանը պատրաստվելու համար, որից հետո ունենք նախատեսված մրցաշարեր և հանդիպումներ այլ երկրների հետ: Այս տարի պլանավորված են շատ միջազգային մրցաշարեր սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Մնացածը ցույց կտա մարզիկների ֆիզիկական վիճակը: Իհարկե, կան նպատակներ, որոնք որ առաջնահերթ կլինեն,ու կխանգարեն մեր պլաններին, քանի որ կարիք կլինի, որ մեր մարզիկները մասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Երևանում։

                  Բնականաբար առաջնահերթ մեր հարցը կլինի մասնակցությունն այդ մրցաշարերին և ոչ թե մեր պլանավորված մրցաշարերին: Պլանները նախնական են, պետք է անենք այն, ինչն այդ պահին առաջնահերթ է: Մեր ցանկությունն է, որ մեր մարզիկները մշտապես ֆիզիկապես պատրաստ լինեն որևէ մրցաշարի մասնակցելու համար»,– եզրափակեց իր խոսքը Գառնիկ Հարությունյանը:

                  ShareSendShareShare

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Հայաստանի շախմատի հավաքականը՝ օլիմպիական փոխչեմպիոն

                  09.08.22

                  Ուրարտուն հյուրընկալվելիս հաղթեց Շիրակին

                  08.08.22

                  Ներողություն եմ խնդրում նման հաշվով պարտության համար. Եղիշե Մելիքյան

                  08.08.22

                  Սերբիայում մեր լավագույն խաղը ցույց չտվեցինք. Յուրիչիչ

                  08.08.22

                  ԼՐԱՀՈՍ

                  Լայպցիգի հարձակվողը կարող է տեղափոխվել Բավարիա

                  18:12 / 09.08.22

                  Ռուսաստանն ու Ուզբեկստանը կարող են ընկերական խաղ անցկացնել

                  17:51 / 09.08.22

                  Պարագվայում խաղի մեկնարկը հետաձգվել է խոտածածկին պառկած շան պատճառով

                  17:37 / 09.08.22

                  Նվաճել արծաթն ու լինել այդքան մոտ ոսկուն՝ անհավանական է. Արոնյանը՝ Հայաստանի թիմի ելույթի մասին

                  17:31 / 09.08.22

                  ԱՊԼ-ի ամենաարդյունավետ թիմերը 2022 օրացուցային տարում

                  17:28 / 09.08.22

                  ՄՅՈՒ-ն տրանսֆերային ևս մեկ նպատակ ունի

                  17:08 / 09.08.22

                  Ռուդիկ Մկրտչյանը 100-րդ հանդիպումն է անցկացրել Բարձրագույն խմբի առաջնություններում

                  16:52 / 09.08.22

                  Շախմատի համաշխարհային օլիմպիադա. կանանց հավաքականի արդյունքը

                  16:37 / 09.08.22

                  Ինձ անվանեք միստր, կամ էլ՝ Ռինո․ Գատուզո

                  16:27 / 09.08.22

                  Մեմֆիսը ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Յուվենտուսին

                  16:18 / 09.08.22

                  Անգլիական գրանդը հետաքրքրված է Բետիսի ֆուտբոլիստի ծառայություններով

                  16:07 / 09.08.22

                  Հայ հրաձիգները երկու բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

                  15:51 / 09.08.22

                  Բարսելոնան համաձայնության է եկել Մանչեսթեր Սիթիի հետ կիսապաշտպանի տրանսֆերի հարցում

                  15:41 / 09.08.22

                  Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը

                  15:37 / 09.08.22

                  ՊՍԺ-ի ֆուտբոլիստը՝ լոնդոնյան ակումբի դիտակետում

                  15:27 / 09.08.22

                  Կոստիչը բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը

                  15:07 / 09.08.22

                  Պաշտոնական․ Լիդսը նոր դարպասապահ ունի

                  14:52 / 09.08.22

                  Մեծ Բրիտանիայի քաղաքներից մեկը հավակնում է Օլիմպիական խաղերն ընդունելուն

                  14:41 / 09.08.22

                  Ես նրան կոչ եմ անում ձեռք չբերել աֆրիկացի խաղացողների․ Սենեգալի հավաքականի մարզիչ

                  14:27 / 09.08.22

                  ՄՅՈՒ-ն համաձայնեցրել է պայմանագիրը փորձառու հարձակվողի հետ

                  14:07 / 09.08.22

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ՖՈՒՏԲՈԼ

                  Նոր անուններ, նոր ինտրիգներ, չեմպիոնական խելահեղ մրցավազքի սպասումներ․ Մեկնարկում է ԱՊԼ-ի նոր մրցաշրջանը

                  19:21 / 04,08,22

                  Կարդալ Ավելին

                  Քեզ հարմարավետ ես զգում այն թիմում, որտեղ ավելի շատ ես խաղում․ Շաղոյանը՝ ԲԿՄԱ տեղափոխության մասին

                  12:50 / 04,08,22

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Ալեքսանդր Կոկորինին կապում են 15-ամյա պարուհու հետ

                  21:55 / 06.08.22

                  Կարդալ Ավելին

                  Վանդան որոշել է բաժանվել Իկարդիից

                  10:57 / 06.08.22

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Մեդիա
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • +374(93)639 312
                  • [email protected]

                  Գովազդի համար` 093 639 312

                  Made by Vecto Digital Vecto Digital

                  Copyright © 2021 armsport.am All rights reserved.

                  Որոնման որդյունք՝ 0
                  Տեսնել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • ԻՍՊԱՆԻԱ
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • ՎՈԼԵՅԲՈԼ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • TGBlog
                  • ՀԱՅՀԱՅ
                    • РУСРУС

                  Copyright © 2021 armsport.am All rights reserved.