Հայաստանի շախմատի ակադեմիան 2022թ. հունվարի 8-ից մինչև 16-ը կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հուշամրցաշարը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:
Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ: