«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը կարող է դառնալ «Միլանի» խաղացող։ Իտալական թիմը դիտարկում է պորտուգալացու տրանսֆերը, իսկ ինքը՝ Սանչեշը դեմ չէ տրանսֆերին։
«Միլանում» 24-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Ֆրանկ Կեսիեին փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կլքի իտալական թիմը որպես ազատ գործակալ:
Ըստ ԶԼՄ-ների՝ Սանչեշը նոր մարտահրավեր է ցանկանում իր կարիերայում։ Նա տեսնում է «Միլանը» որպես իր կարիերայի առաջնահերթություն՝ չնայած անգլիական և ֆրանսիական թիմերի հետաքրքրությանը:
Սանչեշի պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է 2023 թվականին։