«Փյունիկի» նորեկ, 23-ամյա դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը թիմի՝ Ալանիայում ընթացող հավաքի ընթացքում թիմակիցների համար ոչ թե երգել է, այլ՝ պարել:
Տեսանյութը՝ երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ «Փյունիկը» վերջերս հայտարարեց «Տամբովի» դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովին 6 ամսով վարձակալելու մասին:
Բացի «Տամբովից» Սուգրոբովը հանդես է եկել նաև Սոկոլում (Սարատով), «Արարատում» (Մոսկվա), «Անժիում» (Մախաչկալա) և «Բալթիկա» (Կալինինգրադ) ակումբներում: