Հայաստանի հավաքականին աջակցելու համար մեծաթիվ երկրպագուներ են ժամանել Լիխտենշտեյն ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ եվրոպական երկրներից:
ՀՖՖ նախագահ Զոհրաբ Եգանյանը ֆեսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել հայ երկրպագուների մասնակցությամբ.
«Հայ համայնքը հավաքվում է»,- մակագրել է տեսանյութը Եգանյանը:
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կմեկնարկի ժամը 22:45-ին՝ Վադուց քաղաքի «Ռայնպարկ» մարզադաշտում և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Armenia TV-ի եթերում: