«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ պայմանագիրը: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստը համալրել էր մեր թիմի կազմը 2019-ի ամռանը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուր Ավագիմյանին և հաջողություն մաղթում նրան հետագա կարիերայում։