Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին պարտվել է նորվեգացի Մագնուս Կարլսենին շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցամարտի 14 պարտիաներից իններորդում։ Մրցաշարը տեղի է ունենում Դուբայում՝ World Expo 2020 ցուցահանդեսի սրահում։
Նեպոմնյաշչին խաղաց սպիտակ խաղաքարերով։ Պայքարն ավարտվեց 39-րդ քայլում։ Հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին։ Ընդհանուր հաշիվը 6:3 է՝ հօգուտ նորվեգացու, ավելի վաղ նա հաղթել էր վեցերորդ և ութերորդ պարտիաներում։
Մրցամարտը ներառում է 14 դասական պարտիա։ Նրանց արդյունքների հիման վրա ոչ-ոքիի դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքով: Կարլսենն աշխարհի չեմպիոնի կոչումը կրում է 2013 թվականից։
Շախմատային թագի համար խաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն եվրո։