Կլաուդիո Ռանիերին նշանակվեց «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ։
67-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։
Նախկինում հաղորդվում էր, որ Ռանիերիի աշխատավարձն այս մրցաշրջանում կկազմի 1 միլիոն եվրո, ինչպես նաև բոնուսներ կստանա Իտալիայի առաջնությունում թիմի տեղը պահպանելու համար։
Իտալացի մարզիչը նախկինում աշխատել է իտալական մեկ այլ թիմում՝ «Ռոմայում», որտեղից հեռացել է անցած մրցաշրջանի ավարտին։