Ա Սերիայի 27-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Սամպդորիային» ու կամային հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
11-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Գաբիադինին, իսկ 31-ին Վերետուն հավասարեցրեց այն, սակայն մրցավարը VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո ձեռքով խաղ արձանագրեց ու գոլ չարձանագրվեց։
Հռոմեացիները ընդմիջման գնացին պարտվողի կարգավիճակով, սակայն երկրորդ կեսում Ջեկոն դուբլ ձևակերպեց՝ մրցակցի դարպասը գրավելով 64-րդ ու 85-րդ րոպեներին։
«Ռոմայի» կազմում հանդիպմանն առաջին րոպեներից մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 81-րդ րոպեին դեղին քարտի արժանացավ ու 4 րոպե անց փոխարինվեց։