Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը հումորով է արձագանքել Օքսիմիրոն անունով հայտնի ռեփ-կատարող Միրոն Ֆյոդորովի նոր ալբոմի թողարկմանը։
Երեկ հայտնի ռեփերը թողարկել է «Красота и уродство» անունով նոր ալբոմը։ Մինչ այս Օքսիմիրոնի վերջին ալբոմը եղել է 2015-ին դուրս եկած «Горгород»-ը։
Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի լուսանկարը, որը «Горгород»-ի թողարկման ժամանակ 12 տարեկան էր, ինչպես նաև նրա ներկայիս լուսանկարը, երբ դուրս է եկել «Красота и уродство»-ն։
«Մինչ Օքսիմիրոնը նոր ալբոմ գրեց, մեր տղան մեծացավ»,- գրված է հավաքականի էջում։
Пока @norimyxxxo писал новый альбом – у нас мальчишка вырос 😂⚽️
2015 ➡️ 2021 pic.twitter.com/5phDA8BwKw
— Сборная России (@TeamRussia) December 1, 2021