Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ շախմատի Աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցամարտի հինգերորդ պարտիայում։
2 միլիոն եվրո մրցանակային ֆոնդով մրցաշարը տեղի է ունենում Դուբայի World Expo 2020 ցուցահանդեսի սրահում։ Նեպոմնյաշչին այս անգամ խաղաց սպիտակ խաղաքարերով։ Պայքարն ավարտվեց 43-րդ քայլում։
Առաջին չորս պարտիաներում գրանցվել է ոչ-ոքի, հաջորդը կանցկացվի դեկտեմբերի 3-ին։ Ընդհանուր հաշիվը 2,5:2,5 է։ Շախմատիստների դուելը բաղկացած է 14 դասական մրցախաղերից։ Վերջնական արդյունքներով ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքով:
Կարլսենը, ով նոյեմբերի 30-ին դարձավ 31 տարեկան, աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրում է 2013 թվականից։